Գլխավոր > Աղասի Թադևոսյան
Աղասի Թադևոսյան

Աղասի Թադևոսյան

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ 1995 թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական կոչում ազգագրություն մասնագիտացմամբ։Նրա գիտական հետաքրքրություններում են ուշխորհրդային և հետխորհրդային Հայաստանի անցումային գործընթացների հասարակական ու մշակութային առումները, մասնավորապես` ուշխորհրդային առօրեականության մոդեռնիզացիան, հետխորհրդայինում խորհրդային ժառանգության խնդիրները, քաղաքացիական շարժումները, միգրացիան և առօրեականությունը, աղքատությունը և առօրեականությունը, քաղաքային առօրեականության հետխորհրդային փոխակերպումները, երիտասարդության հիմնախնդիրները: Դասավանդում է ԵՊՀ Ազգագրության և մշակութաբանության մագիստրոսական ծրագրերում Քաղաքի մարդաբանություն, Մշակութային մարդաբանություն ու Մշակույթ և քաղաքականություն դասընթացները։2012-2013 թթ. ուս. տարում որպես Ֆուլբրայթի հրավիրյալ հետազոտող աշխատել է Կալիֆորնիայի Բերքլի համալսարանում։

Մուտք


Գրանցում