
Արա Նեդոլյան
Թատերագետ, հրապարակախոս, գրող: Ծնվել է Երևանում 1969 թ.: Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը` պաշտպանելով «Հանկարծասացությունը և մեկնաբանությունը թատրոնում» թեմայով դիպլոմային աշխատանքը: Աշխատել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում «Լևոն Շանթի դրամատուրգիան» թեմայով հետազոտական թեմայով: Խմբագրել և հրատարակել է Գնոսիս (1996-1999) և Արծիվ (2008) փիլիսոփայական ամսագրերը, համագործակցել Լեզու, հասարակություն և հաղորդակցություն (2010) ամսագրին: 1989-ից մասնակցում է Երևանի խաղային տեխնոլոգիաների և մեթոդաբանությունների դպրոցի աշխատանքներին, գործող խաղատեխնոլոգ է: Էսսեիստ է, հեղինակ է բազմաթիվ հասարակական-քաղաքական հոդվածների, մասնավորաբար` «Թատրոնի էությունը», «Արվեստը որպես ազատության տեխնոլոգիա», «Հին հունական հեղափոխությունն իբրև հետագա բոլոր հեղափոխությունների պայմանաձև»: Հեղինակն է Իլյումինացիա վեպի (2002):