Գլխավոր > Արփի Մանուսյան, Աննա Ժամակոչյան
Արփի Մանուսյան, Աննա Ժամակոչյան

Արփի Մանուսյան, Աննա Ժամակոչյան

Արփի Մանուսյանը սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանից 2012-ին։ 2008-ից իբրև հետազոտող ներգրավված է եղել Սոցիոսկոպ ՀԿ ծրագրերում: Նրա հիմնական մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են Հայաստանում տեղի ունեցող հանրային շարժումներն ու դիմադրությունները, տեղի հասարակագիտական մտքի պատմությունը և սեռականության հարցերը։ Երկար տարիներ ուսումնասիրել է մեդիայում մարդու իրավունքների, քաղաքացիական շարժումների և քաղաքական գաղափարների շուրջ դիսկուրսները։ Դիմադրական շարժումների մասին նրա վերլուծությունները հրատարակվել են Փոփոխության որոնումներ (Սոցիոսկոպ ՀԿ, 2016) և Պայքարի փորձ[եր] (ՍոցիոսկոպՀԿ, 2016) հետազոտական հոդվածների ժողովածուներում և Caucasus Analytical Digest: Armenian Protests and Politics-ում (2017, No91)։ Իբրև հետազոտող մասնակցել է Արմինե Իշխանյանի Քաղաքացիական հասարակությունը, զարգացումը և բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում (Սոցիոսկոպ ՀԿ, 2013) գրքի աշխատանքներին։

 

Աննա Ժամակոչյանը սոցիոլոգ է և Սոցիոսկոպ հետազոտական ՀԿ հիմնադիրներից: Նրա մասնագիտական հիմնական հետաքրքրությունների շրջանակում են մեդիատեքստերում և հանրային գործընթացներում գաղափարական դիսկուրսների ու պրակտիկաների վերլուծությունները։Նա մոտենում է քննադատական վերլուծությանն` իբրև սոցիալական փոփոխության մեխանիզմի՝ այդ  կերպ հետազոտական գործունեությունը դիտարկելով հանրային պայքարի հետ փոխառնչության մեջ։ Աննան ունի մեդիավերլուծությանն առնչվող բազմաթիվ հոդվածներ տեղական գիտական ամսագրերում: Հայաստանի քաղաքացիական խմբերի դիսկուրսիվ արձագանքների գաղափարաբանությունների մասին նրա վերլուծությունը տեղ է գտել Փոփոխության որոնումներ (Սոցիոսկոպ ՀԿ, 2016) հետազոտական էսսեների ժողովածուում։ Նա խմբագրել է նաև Սոցիոսկոպ ՀԿ-ի մի հետազոտական ժողովածու և երեք հետազոտական աշխատանք։ Հետազոտություններից բացի, Աննան մասնագիտորեն հետաքրքրված է նաև Հայաստանի ժամանակակից արվեստով և ունի կուրատորական փորձ։

Մուտք


Գրանցում