Գլխավոր > Աշոտ Ոսկանյան
Աշոտ Ոսկանյան

Աշոտ Ոսկանյան

Փիլիսոփայության  դոկտոր է, դոցենտ։ Դասավանդում է Հայաստանի Ամերիկյան և Սլավոնական համալսարաններում։

Գիտական հետաքրքրությունների շրջանակին են պատկանում հասարակական գիտությունների մեթոդաբանությունը, հերմենևտիկան, ռացիոնալության և հասարակության արդիականացման տեսությունները և ազգային ինքնության հիմնահարցերը։

Ավելի քան հիսուն գիտական՝ հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն և ֆրանսերեն հրապարակումների հեղինակ է, որոնց թվում՝ Հասկացման անխուսափելիությունը. Դրվագներ փիլիսոփայական հերմենևտիկայի և կազմաքանդման պատմությունից (Եր., 2015) և Չարենցի ժամանակը (Ոգու մասին) (Եր., 2017) մենագրությունները։

1993-ին հիմնադրել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը (ՀՀՀԿ), որի նախագահն է մինչ այժմ։ Կենտրոնի երկու տարեգրքերի՝ Ինքնություն (Եր., 1995) և Հայաստանը Եվրոպայի ճանապարհին. Ինքնություն - 2 (Եր., 2005) կազմողն է և գլխավոր խմբագիրը։

Փիլիսոփայության գծով քսան տեսադասախոսություններից բաղկացած դասընթացի հեղինակ է (ցուցադրված է Boon.TV համացանցային հարթակում):

1990-1995 թթ. եղել է առաջին անկախ խորհրդարանի՝ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր և Նախագահության անդամ: Հետագայում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական հանձնաժողովի անդամ և Ազգային Եկեղեցական ժողովի պատվիրակ։

1995-2002 թթ. ՀՀ դեսպանն էր մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ավստրիայում և Գերմանիայում: Եղել է ՀՀ մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կազմակերպություններում։

2002-2017 թթ. մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում:

հոդվածներ

Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ

Զեկուցումը նվիրված է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության պատճառների, ընթացքի և հեռանկարների վերլուծությանը։

ՄՇԱԿՈՒՅԹԸ ՈՐՊԵՍ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

«Կայսրության բեկորներին»՝ իրենց առկախված դիրքի շնորհիվ, հատուկ է համադրող մի կարողություն, որը կարող է շարժման մեջ դնել «հայ-մարդկանց» և «ազդեցության գործակալաների» ընդարմացած զանգվածը, կապ ստեղծելով մի դեպքում՝ արևմտյան քաղաքակրթության խորքային կորիզի՝ լուսավորչության դիալեկտիկայի, մյուսում՝ Ագռավաքարում ննջող ազգային ներուժի այն բաղադրիչի միջև, որը չի զլանում (և կարևորը՝ չի վախենում) իր իսկ արմատների քննական, նաև քննադատական վերլուծությունից և իր հայ-լինելը համարում է ոչ միայն շնորհ, այլև առաջադրանք:

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ԶԵ՞ՆՔ, ԹԵ՞ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է 2005-ին, ՀՀՀԿ երկրորդ Տարեգրքում։  Ներկայացվում է կրթական ռեֆորմի վերաբերյալ ընթացող բանավեճի համատեքստում։

Մուտք


Գրանցում