
Գևորգ Տեր-Գաբրիելյան
Գևորգ Տեր-Գաբրիելյանը արձակագիր, հրապարակախոս է, Կրեատիվ խաղերի և Համակարգային մտագործունեության մեթոդաբանության դպրոցի ներկայացուցիչ է: Հեղինակ է բազում էսսեների հայերեն և ռուսերեն, հոդվածների՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն: Խմբագրել է քաղաքագիտական և հասարակական թեմաներով մի շարք այլ ժողովածուներ և աշխատություններ, գրականության ասպարեզում՝ «Время жить. Писатели Южного Кавказа о войне» (2003) ժողովածուն: Հեղինակ է Հրապարակ նկուղ, Հրանտ, Անաստված կինոթատրոն գրքերի:
Գիտությունների թեկնածու է (ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Լեզվաբանության ինստիտուտ, թեման` «Երկխոսությունը թուրքական արձակում»): Ուսանել է նաև Կենտրոնական Եվրոպական համալսարանի Պրահայի մասնաճյուղում, ստացել մագիստրոսի կոչում Բրիտանիայի Լանկաստերի համալսարանից՝ քաղաքագիտության և սոցիալական գիտությունների բնագավառում: Ուսանել է նաև ԱՄՆ Օհայո նահանգի Բոուլինգ Գրին համալսարանում և ստացել հասարակական կառավարման մագիստրոսի աստիճան՝ միջազգային կառավարման ասպարեզում: