Գլխավոր > Գոհար Ավետիսյան
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյան

Հետազոտող, ԲԿՄ, ՆԿՄ: Դասավանդում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային (ՃՇՀԱՀ) և Եվրոպական համալսարաններում։ Գիտական հետաքրքրությունների շրջանակին են պատկանում կրթության կառավարումը, մարդկային ռեսուրսների կառավարումը և ռազավարական կառավարումը։ Ավելի քան մեկ տասնյակ գիտական՝ հայերեն և անգլերեն հրապարակումների հեղինակ է, որոնց թվում՝ Մարդկային ռեսուրսների կառավարում (Եր., 2009) ձեռնարկը։

2018 թ.  համահիմնադրել է Նորարարական կրթություն հիմնադրամը (ՆԿՀ), որի գործադիր տնօրենն է մինչ այժմ։ 2009-2011 թթ. եղել է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսումնական վարչության պետ, իսկ մինչև 2012 թ.՝ ուսումնական գծով պրոռեկտոր։ 2019 թ. առ այսօր զբաղեցնում է Եվրոպական համալսարանի Միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը:

2013-2017 թթ. DeSIRE Տեմպուս նախագծի ՃՇՀԱՀ համակարգող, իսկ 2018 թ. առ այսօր All4R&D Էրազմուս+ նախագծի ՃՇՀԱՀ համակարգող: 2008-2019 թթ. մասնակցել է տարբեր ծարգրերի՝ ֆինասավորված ԵՄ-ի և այլ միջազգային ֆոնդերի կողմից:

Մուտք


Գրանցում