Գլխավոր > Հրաչ Բայադյան
Հրաչ Բայադյան

Հրաչ Բայադյան

Հրաչ Բայադյանը մշակութային քննադատ է։ Նա Երևանի պետական համալսարանի դասախոս է, որտեղ, ի թիվս այլ դասընթացների, դասավանդում է «Մեդիայի և մշակութային ուսումնասիրություններ»։ Նա դասավանդում է նաև Ժամանակակից արվեստի ինստիտուտում։ Վերջին տարիների նրա հետազոտական հետաքրքրությունները հիմնականում վերաբերում են մի ընդարձակ և քիչ ուսումնասիրված տիրույթի, որ կարելի է նկարագրել «արևելահայ արդիականություն» նախնական անունով։ Սա տրամադրում է որոշակի տեսանկյուն՝ քննության առնելու համար խորհրդային և հետխորհրդային շրջանի հայկական մշակութային փորձառության տարբեր ասպեկտներ։ Նա օգտագործում է այնպիսի ժամանակակից հետազոտական տիրույթների տրամադրած մոտեցումներն ու գործիքները, ինչպես Գաղութային դիսկուրսի եւ հետգաղութային ուսումնասիրությունները և Մշակութային ուսումնասիրությունները։ Նրա վերջին շրջանի հոդվածները վերաբերում են «ազգային մշակույթի» հարցին և մշակութային դիմադրության ձևերին Խորհրդային Հայաստանում, սպառողական մշակույթի ձևավորմանը հետխորհրդային Հայաստանում, մասնավորապես՝ քաղաքային տարածությունների փոխակերպումներին։ Վերջերս լույս տեսավ նրա նոր գիրքը՝ «Երևակայելով անցյալը․ խորհրդահայ արդիականության պատումներ» (2020)։

Մուտք


Գրանցում