Գլխավոր > Իրինե Դարչիա
Իրինե Դարչիա

Իրինե Դարչիա

Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի դոցենտ է: 1996-1997 թվականներին սովորել է Աթենքի համալսարանում  (ժամանակակից հունարեն և հունական մշակույթ), 1998 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Պլատոնի Ֆեդոն աշխատության վերաբերյալ (գրականություն, փիլիսոփայություն, առասպելաբանություն, միստիցիզմ), իսկ 2005-ին՝ հետդոկտորական աշխատանք «Գույնի ֆենոմենը հունական ողբերգության մեջ» թեմայով:

Դր. Իրինե Դարչիան դասավանդում է դասական, բյուզանդական և ժամանակակից հունական ուսումնասիրությունների ամբիոններում։ Հրավիրյալ դասախոս է եղել Բեռլինի Ազատ  (Գերմանիա), Պիզայի և Բոլոնիայի (Իտալիա), Սալոնիկի (Հունաստան), Օսլոյի և Բերգենի համալսարաններում (Նորվեգիա):

2000–2010 թթ/ եղել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան  պետական համալսարանում դասական, բյուզանդական և հունական ժամանակակից հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, 2009 թվականից Վրաստանի Բարձրագույն կրթության գրասենյակի (Տեմպուս) Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների փորձագետ է:

Դր. Իրինե Դարչիան եղել է Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի պրոռեկտոր (2010), Վրաստանի հավատարմագրման խորհրդի անդամ (2008-2009), նույն համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ (2006-2010), հումանիտար ֆակուլտետի  որակի ապահովման բաժնի վարիչ (2005-2006):

Դր. Իրինե Դարչիան տիրապետում է վեց օտար լեզվի (անգլերեն, ռուսերեն, ժամանակակից հունարեն, իտալերեն, հին հունարեն, լատիներեն) և հինգ գրքի (երկու մենագրություն, ձեռնարկ, բառարան, թարգմանություն) հեղինակ է: Նա մասնակցել է հունարեն-վրացերեն ժամանակակից բառարանի մշակմանը:

Մուտք


Գրանցում