Գլխավոր > Խաչիկ Թէօլէօլեան
Խաչիկ Թէօլէօլեան

Խաչիկ Թէօլէօլեան

Ունի նախ գիտական, ապա գրական պատրաստութիւն: Վկայած է Հարուարդ համալսարանէն Մոլեկուլյար Բիոլոգիա ճիւղէն (BA), եւ Բրաուն համալսարանէն, անկէ ստանալով Համեմատական գրականութեան PhD, մասնագիտանալով պատումնական (narratological) եւ վիպային համակարգին մէջ:

Թէօլէօլեան հեղինակն է Թոմաս Փինչօն ամերիկացի վիպագիրին գործին նուիրուած, ապա նաեւ այլ վիպագիրներու եւ գրականութեան տեսութեան մասին յօդուածներու:

1979-էն 2009 հիմնած եւ խմբագրած է Pynchon Notes գրաքննադատական պարբերաթերթը: Նաեւ հրատարակած է հայերէն բազմաթիւ յօդուածներ, որոնք լոյս տեսած են Փարիզի Յառաջ թերթին մէջ: Անոնցմէ տասնեակ մը հրատարակուած են 1990-ին իբրեւ գիրք, Սփիւռքին մէջ:

1980-ական թթ. Թէօլէօլեան սկսած է հրատարակել յօդուածներ հայկական ահաբեկչութեան մասին, ապա 1991-ին եղած է հիմնադիր խմբագիրը Diaspora: a journal of transnational studies պարբերաթերթին (Սփիւռք. անդրազգային ուսումնասիրութիւններու պարբերաթերթ): Սա Սփիւռքագիտութեան հիմնադիր հրատարակութիւն կը համարուի, հրատարակուած նախ Օքսֆորդ, ապա Թորոնթոյի համալսարաններու հրատարակչարաններուն կողմէ: Հոն կը հրատարակուի թէ դասական, թէ նոր հայտնուած սփիւռքներու մասին ուսումնասիրութիւններ, ապա նաեւ յօդուածներ որոնք կը շօշափեն սփիւռք եւ անդրազգայնութիւն յղացքներու կապերը էթնիկականութեան, ազգայնականութեան, գաղթականութեան (migration), յետգաղութատիրութեան (postcolonialism) եւ նմանօրինակ երեւոյթներու հետ:

հոդվածներ

ԷԼԻՏԱՆԵՐԸ ԵՒ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԴՐԱԶԳՈՒՄ

Էսսեն ներկայացնում է հայկական սփյուռքի շարժը ազգայնական աքսորայնությունից դեպի սփյուռքային անդրազգ և առաջարկում է սփյուռքյան էլիտաների, հաստատությունների կոնցեպտուլացման նոր հնարավորություններ:

Մուտք


Գրանցում