Գլխավոր > Լուսինե Խառատյան
Լուսինե Խառատյան

Լուսինե Խառատյան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է: Նա նաև Կրթական քաղաքացիական նախաձեռնության ակտիվ անդամ է: 2012-2017 թթ. տիկին Խառատյանը ղեկավարել է Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների Միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ) հայաստանյան գրասենյակը: Մինչ այդ աշխատել է տարբեր ազգային, միջազգային և երկկողմ զարգացման կազմակերպություններում և ՀԿ-ներում, ներառյալ Համաշխարհային բանկը, ԳՄՀ-ն, Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանը և Համաշխարհային ուսուցում ամերիկյան կազմակերպությունը: Նա նաև դասավանդել է Հայաստանի տարբեր բուհերում:

Նրա հետազոտությունները, հրապարակումները և գործնական աշխատանքն ընդգրկում են կրթության, հաշտեցման և կոնֆլիկտների լուծման, հիշողության քաղաքականության, սահմանի մարդաբանության ոլորտները, փախստականների ինտեգրմանն առնչվող հարցեր, քաղաքական բարեփոխումների սոցիալական/մշակութային ազդեցությունը և քաղհասարակության կազմավորումը: Հայաստանից դուրս, նա հետազոտական և խորհրդատվական աշխատանքների է մասնակցել Թուրքիայում, Ղրղզստանում և Սիրիայում:

 Հանրային քաղաքականության մագիստրոսի կոչում ունի ԱՄՆ Մինեսոտայի համալսարանից (2004), Ընդհանուր դիպլոմ Կահիրեի դեմոգրաֆիական կենտրոնից (2000) և գերազանցության դիպլոմ ԵՊՀ պատմության ֆակուլտետից (1999): 2018 թ. նոյեմբերից ընդգրկված է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի Փորձագետների խորհրդում՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ:

Մուտք


Գրանցում