Գլխավոր > Նարէ Սահակյան
Նարէ Սահակյան

Նարէ Սահակյան

Նարէ Սահակյանը արվեստի հետազոտող է և համադրող։

Ավարտել է Ժամանակակից արվեստի ինստիտուտի Արվեստի պատմության և տեսության մոդուլը, զբաղվել է արվեստի քննադատությամբ և համադրել մի շարք հետազոտական ցուցահանդեսներ։

Առաջին մասնագիտությամբ լրագրող է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, զբաղվել է լրագրությամբ:

Ներկայումս սովորում է Բեյրութի ամերիկյան համալսարանի Արվեստի պատմություն և կուրատորություն մագիստրոսական ծրագրում, նաև` Հովհաննիսյան ինստիտուտի հետազոտող է։

Նրա հետաքրքրությունների շրջանակին են պատկանում ավանգարդ արվեստի պրակտիկաները, թարգմանությունը՝ որպես մշակութային արարք և ընկերության հնարավորություններն ու ձևերը։

Մուտք


Գրանցում