
Օլգա Ազատյան
Օլգա Ազատյանը սովորում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում: Գիտական աշխատանքը վերաբերում է Հայաստանի արդիականացման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերակատարության առանձնահատկություններին: Մագիստրատուրան ավարտել է Լոնդոնի մետրոպոլիտան համալսարանի միջազգային հանրային կառավարում բաժնում:
2015-ից հրավիրյալ դասախոս է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթության կառավարման ամբիոնում՝ դասավանդելով հանրային քաղաքականություն: Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտող է:
Հետազոտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է արդիականացման, ֆեմինիզմի, կանաչ քաղաքականության հարցերը, քաղաքացիական հասարակության և սոցիալական շարժումների զարգացումը:
15 տարվա տեղական և միջազգային աշխատանքային փորձ ունի մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարացման ծրագրերում:
2008-2018 թթ. Հայաստանում հիմնադրել և/կամ անդամակցել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների սոցիալական արդարության, կանանց իրավունքների և կանաչ քաղաքականության հարցերով: