Գլխավոր > Ռոնալդ Գրիգոր Սյունի
Ռոնալդ Գրիգոր Սյունի

Ռոնալդ Գրիգոր Սյունի

Պատմության և քաղաքագիտության պրոֆեսոր է Միչիգանի համալսարանում, Չիկագոյի համալսարանի պատվավոր պրոֆեսոր: 1968-1981 թթ. դասավանդել է Օբերլին քոլեջում, 1987-ին եղել է  Կալիֆորնիայի և 1995-1996 թթ. Ստենֆորդի համալսարանների այցելու դասախոս: Պրոֆեսոր Սյունին եղել է Միչիգանի համալսարանի Ալեք Մանուկյանի անվան Արդի հայոց պատմության ամբիոնի առաջին վարիչը, որտեղ հիմնել և ղեկավարել է Հայագիտական հետազոտությունների ծրագիրը:

Սյունին հեղինակ է մի շարք նշանակալից աշխատությունների, այդ թվում ` Ձևավորելով վրաց ազգը (1988, 1994), Հայացքն Արարատին. Հայաստանն արդի պատմության մեջ (1993), Անցյալի վրեժխնդրությունը. ազգայնականությունը, հեղափոխությունը և ԽՍՀՄ փլուզումը (1993), Խորհրդային գիտափորձը. Ռուսաստանը, ԽՍՀՄ-ը և ժառանգորդ պետությունները (1998, 2011):

Պրոֆեսոր Սյունու գիտական հետաքրքրությունները կենտրոնացած են Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ոչ ռուսմասնավորապես, Հարավկովկասյան ազգությունների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ուսումնասիրության վրա: Նա նպատակ է ունեցել դիտարկել կայսերական Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի պատմությունը, չանտեսելով նրա բնակչության ոչ-ռուսական հատվածը` տեսնելու համար, թե ինչպես են  բազմազգությունը, իմպերիալիզմի և ազգակերտման ընթացքները ձեւավորել այդ հսկայական երկրի պետությունը և հասարակությունը: Սա իր հերթին ուղղորդել է դեպի կայսրությունների և ազգերի բնույթի ուսումնասիրությունը, պատմագրական հետազոտությունները, ինչպես նաև սոցիալական և մշակութային պատմության մեթոդաբանության հարցերի քննությունը: Այս ամենը հանգեցրել է հանձնառության` կամրջել այն հաճախ անկամրջելի ճեղքվածքը, որ գոյություն ունի պատմաբանների ավանդական հոգսերի և այլ հասարակագետների առաջարկած մեթոդների և մոդելների միջև:

 

Մուտք


Գրանցում