Գլխավոր > Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան

Սերոբ Խաչատրյան

1996 թվականից առ այսօր ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս է։ 2010-2013 թթ. աշխատել է որպես Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն, 2009-2010 թթ.՝ ծրագրերի ղեկավար, 2008-2009 թթ.` կրթական ծրագրերի ղեկավար։ Ներկայումս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 1994-1997 թթ. աշխատել է Լրագիր օրաթերթում՝ որպես քաղաքական մեկնաբան։ 1997-2005 թթ. եղել է Կրթություն թերթի գլխավոր խմբագիրը։ 2006-2008 թթ. աշխատել է Կրթության ազգային ինստիտուտում։ 2007 թ. ղեկավարել է ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ազգային զեկույցի աշխատանքային խումբը։ 2018 թ. կրկին ընտրվել է ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ազգային զեկույցի աշխատանքային խմբի ղեկավար։

Հասարակագիտություն առարկայի 8-րդ, 10-րդ և 12-րդ դասարանների դասագրքերի, շուրջ 15 մեթոդական և ուսումնական ձեռնարկների համահեղինակ է։ Հեղինակ է  նաև 2 մենագրությունների։ 

Մուտք


Գրանցում