Գլխավոր > Սիմոն Կորդոնսկի
Սիմոն Կորդոնսկի

Սիմոն Կորդոնսկի

Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր է, Տեղական ինքնակառավարման ամբիոնի վարիչը: 1977 թվականին ավարտել է Տոմսկի պետական համալսարանը՝ քիմիա և կենսաբանություն մասնագիտությամբ, 1988-ին ստացել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի աստիճան` Նովոսիբիրսկի պետական համալսարանում պաշտպանելով ատենախոսություն Գիտական հետազոտության ցիկլիկ ընթացակարգերը թեմայով: Ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանում շուկայական և ազատական բարեփոխումների ռազմավարությունների վերաբերյալ գիտնականների ոչ ֆորմալ խմբերում ծավալված քննարկումներին: 2000-2004 թթ. եղել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի Փորձագիտական վարչության պետ, 2004-2005 թթ.` ՌԴ Նախագահի ավագ ռեֆերենտը: ՌԴ առաջին դասի իսկական պետական խորհրդական է։ 1993 թվականից Քաղաքացիական հասարակության և մասնավոր սեփականության խնդիրների Կենտրոնի գլխավոր տնօրենն է: 1995-ին մի խումբ այլ գիտնականների հետ մասնակցել է Ուրիշը. նոր ռուսական ինքնագիտակցության քրեստոմատիայի հրատարակությանը: Հեղինակ է ժամանակակից Ռուսաստանի տնտեսության և սոցիալական կառուցվածքի շուրջ այլ ուսումնասիրությունների:

հոդվածներ

Ռեսուրսային հանրապետություն - անցյալի վերականգնումը

Ռուսական ինտելեկտուալ հասարակության մեջ հայրենիքի փրկության համար բաղադրատոմսերի պահանջարկը կրկին դարձել է սուր, ինչը վկայում է շարունակվող քննարկումների մասին:

ԻՆՉՊԵՍ Է ԿԱՌՈՒՑՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ Սիմոն Կորդոնսկին Ռուսաստանի դասային էության մասին

Դասերը խմբեր են, որ պետությունը ստեղծում է իր խնդիրների լուծման համար։ Դասեր կան ցանկացած սոցիալական համակարգում։ Դա նախադասակարգային բան է։ Դասակարգերն առաջանում են շուկայում բնական ճանապարհով, իսկ դասերը ստեղծում է պետութունը։

Մուտք


Գրանցում