
Սիրանուշ Դվոյան
Բանասիրական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում:
2001 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է Ֆրանսահայ բանաստեղծությունը 1920-1960-ական թթ. թեմայով թեկնածուական ատենախոսությունը: Ժամանակակից սփյուռքահայ և արևմտահայ մի շարք հեղինակների (Գրիգոր Պըլտեան, Մարկ Նշանեան, Եղիա Տէմիրճիպաշեան) հատորների խմբագիրն ու կազմողն է: Հեղինակ է մոտ երկու տասնյակ գիտական հոդվածների` տպագրված հայալեզու և միջազգային մամուլում ու հանդեսներում: Հեղինակն է Տեքստի ընթերցում մենագրության (Ակտուալ արվեստ, Եր., 2013):
2011-ից համախմբագիրն է www.arteria.am մշակութային քննադատական կայքի: Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական ծրագրերի համակարգողն է, ինչպես նաև Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի խորհրդի անդամ:
Գիտական հետաքրքրությունները ներառում են հանրային կյանքի և անձնական փորձառության փոխակերպումներում խոսքային պրակտիկաների, հանրության արդիացման պրոցեսների արտիկուլացիաների, խոսքի ազատականացման և սրան հարող պրակտիկաների ուսումնասիրությունը: Վերջին տարիներին զբաղվում է պետական բռնության, մասնավորաբար խորհրդային Գուլագի ու վերջինիս գեղարվեստական վերարտադրության հարցերով: