
Յուրի Ավագյան
Ծնվել է 1995 թվականին Ռուսաստանի Տվեր քաղաքում։ Վաղ մանկության շրջանն անց է կացրել Մոսկվայում։ 2001 թվականին մշտական բնակության նպատակով տեղափոխվել է Հայաստան։ Ավարտել է Երևանի թիվ 185 միջնակարգ և թիվ 109 ավագ դպրոցները։ 2013-2015 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, ստացել է սերժանտի կոչում։ Զորացրվելուց հետո ընդունվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանք բաժինը, այժմ սովորում է 4-րդ կուրսում։ 2017 թվականին անդամակցել է «ՀԳԶ» նախաձեռնությանը, հանդիսանում է նաև «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության համահիմնադիր։ Այժմ Ռեստարտ գիտակրթական-բարեգործական հիմնադրամի տնօրենն է։