
Հոդվածն առաջին անգամ հրապարակվել է 2005-ին, ՀՀՀԿ երկրորդ Տարեգրքում։ Ներկայացվում է կրթական ռեֆորմի վերաբերյալ ընթացող բանավեճի համատեքստում։
Ներկայացնում ենք Կենտրոնի գիտական ծրագրերի համակարգող Սիրանուշ Դվոյանի դիտարկումները փետրվարի 24-ին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին:
Ներկայացնում ենք Գևորգ Տեր-Գաբրիելյանի պատասխանը Արա Նեդոլյանի` հեղինակի Անաստված կինոթատրոն գրքի մասին գրված գրախոսությանը:
Անաստված կինոթատրոնը Գևորգ Տեր-Գաբրիելյանի 2012-2017 թվականներին գրված արձակ գործերի ժողովածուն է, որ հրատարակվեց 2018 թվականին: Ներկայացնում ենք ժողովածուին նվիրված Արա Նեդոլյանի գրախոսությունը:
Ներկայացնում ենք Կենտրոնի հետազոտող Նարե Հովհաննիսյանի՝ անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքի հայտնի «Փորձագրություն մարդկային հասողության մասին» (1689) աշխատությունը հայ ընթերցողին ընծայող էսսեն:
Հրապարակում ենք Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն տարածաշրջանային ծրագրի տնօրեն դոկտոր Թոմաս Շրապելի քաղաքացիական հասարակության գերմանական փորձին նվիրված զեկուցումը, որը ներկայացվել է 2019 թ. մարտի 15-ն ՀՀՀԿ կայքի շնորհանդեսին:
Զեկուցումը նվիրված է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության պատճառների, ընթացքի և հեռանկարների վերլուծությանը։
Ներկայացվող վերլուծականը գրվել է 2007-08 թթ., սակայն հասկանալի քաղաքական պատճառներով, մինչ օրս չի հրապարակվել։ Այնինչ, Մանվել Սարգսյանի այս աշխատանքը ոչ միայն չի հնացել, այլև հատուկ արդիականություն է ձեռք բերել, քանի որ ամենայն հետևողականությամբ բացատրում է այն քրեա-օլիգարխիկ իշխանական համակարգի էությունը, որի դեմ ուղղված էր 2018 թ։ հայկական հեղափոխությունը։ Աշխատանքի առաջին մասում առաջարկվում է Հայաստանում երկուհազարակաների սկզբից գործող իշխանական հարաբերութունները նկարագրող կառուցողական մոդել։ Երկրորդը ներկայացնում է քաղաքական իրադարձությունների մանրամասն ժամանակագրությունը, որը թույլ է տալիս ստանալ այդ համակարգի ծագման և կոնսոլիդացման դինամիկական պատկերը։