
Բարձրագույն կրթության հիմնախնդիրները Հայաստանում
Նախագծի մասին
«Բարձրագույն կրթությունը Հայաստանում. խնդիրներ և հեռանկարներ» նախագիծը, որը Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և European Endowment for Democracy-ի աջակցությամբ, առաջինն է չորս աշխատաժողովներից, որոնք կոչված են շարունակելու՝ խորացնելու և մանրամասնելու Կենտրոնի Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ գիտաժողովով սկսած աշխատանքը։ Նախագծի նպատակն է վերհանել բարձրագույն կրթության ոլորտում գոյություն ունեցող ցավոտ խնդիրները, բացորոշել դրանք պայմանավորող կոնկրետ մեխանիզմները։ Մասնակիցները ձգտում են խուսափել մեզանում հաճախ կիրառվող ձևական, զարդանախշային բանաձևումներից, հարց դնելով ոչ միայն այն մասին, թե ի՞նչ կրթական համակարգ ենք ուզում ստանալ վաղը, այլև – որ պակաս կարևոր չէ – որտե՞ղ ենք գտնվում այսօր։ Միայն այդ դեպքում է հնարավոր բազմաթիվ խնդրահարույց թնջուկներով ծանրաբեռնված ներկայից շարժվել դեպի ապագայի մոդելը` առանց կորցնելու անցյալի ժառանգության դրական տարրերը և առանց խուսափելու ժամանակակից կյանքի մարտահրավերներից:
Նախագիծը կենտրոնացած է հետևյալ չորս թեմաների վրա`
Նախագծի մասն են կազմում հիշյալ հարցերի շուրջ ֆոկուս-խմբային քննարկումները, ոլորտի շահառուների ու պատասխանատուների հետ փորձագետների անցկացրած հարցազրույցները և այս մասն ամփոփող աշխատաժողովը, որտեղ ութ փորձագետները ներկայացնում են իրենց կարճ հետազոտությունների արդյունքները: Աշխատաժողովի ևս մեկ պանել հատկացված է Բելառուսից և Վրաստանից հրավիրված փորձագետներին, որոնք ներկայացնում են ԲԿ բարեփոխումների փորձը իրենց երկրներում։
Զեկույցների և քննարկումների տեսագրություններին կարելի է ծանոթանալ այստեղ։
Նախագծի արդյունքների ամփոփումն այստեղ.