Գլխավոր > Նախագծեր > Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ

Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ

Նախագծի մասին

Ծրագիր / Զեկուցումներ

Գիտաժողովից

Անկախության առաջին տարիներից Հայաստանի հանրապետությունը, այլ հետխորհրդային երկրների հետ միասին, դիտարկվել է որպես «անցումային երկիր», որը խորհրդային հասարակական-տնտեսական մոդելից անցում է կատարում շուկայական տնտեսության և արևմտյան տիպի ժողովրդավարության։

Հետագա զարգացումները ցույց տվեցին, որ շարժման ուղղությունը միանշանակ չէ, և արդեն 2000-ականների սկզբին որոշ արևմտյան գիտնականների կողմից հարց բարձրացվեց «անցումային հարացույցից» հրաժարվելու մասին։ Հայաստանի ներսում էլ այդ հարացույցը պահպանվել է որպես արտաքին աշխարհի հետ շփման լեզու, այն դեպքում, երբ տեղացի գիտնականների մոտ առավել տարածված է ավանդական «ազգայնական» մոտեցումը։

Այնինչ, գնալով ակնհայտ է դառնում, որ ինչպես «տրանզիտիվ», այնպես էլ «ազգայնական» դիսկուրսներն ի վիճակի չեն նկարագրել այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական իրողությունները, և հաճախ իմիտացիոն բնույթ են կրում։

Դա չի նշանակում, որ Հայաստանում և հայալեզու միջավայրում չկան առանձին հետաքրքիր և իրատեսական մոտեցումներ, սակայն դրանք ցրված են և կորչում են ընդհանուր «հաղորդակցական աղմուկի» մեջ:

Հայաստան 2018. իրողություն և հեռանկարներ միջազգային գիտաժողովը և զուգահեռ ինտերակտիվ հաթակի ստեղծումը ելնում է տևական և շարունակական ծրագրի միջոցով ցրված այս ջանքերը համախմբելու և տեսանելի դարձնելու անհրաժեշտությունից:

Նոր հասարակագիտական դիսկուրսի կոնսոլիդացումը միայն կարող է հնարավորություն ստեղծել հայաստանյան իրողությունների ռացիոնալ վերհանման համար և Հայաստանում ձևավորել այնպիսի ինտելեկտուալ մթնոլորտ, որում վերը նշված «քվազիարևմտյան» և «քվազիհայրենասիրական» լեզուներն այլևս չեն ընկալվի որպես էքսկլյուզիվ և չհատվող «բնական տրվածություններ», այլ ստիպված կլինեն իրենք իրենց պաշտպանել և վերահաստատել այլընտրանքային դիսկուրսի հետ ռացիոնալ բանավեճի միջոցով։

Ծրագրի ղեկավար` Աշոտ Ոսկանյան, ՀՀ դեսպան, փիլ. գիտ. թեկն.

Ծրագրի համակարգող` Սիրանուշ Դվոյան, բան. գիտ. թեկն.

Կազմակերպիչ

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն

Հովանավորությամբ

Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի

Գործընկերներ

Հայաստանի ամերիկյան համալսարան  Երևանի պետական համալսարան  Բեյրութի Հայկազեան համալսարան  Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն

Մուտք

Գրանցում