
Հետխորհրդային քաղաքացիական հասարակությունները քաղաքական դիսկուրսում
Նախագծի մասին
2019-ի մարտի 28-30-ը Երևանում տեղի ունեցավ «Հետխորհրդային քաղաքացիական հասարակությունները քաղաքական դիսկուրսում» գիտաժողովը, որը կազմակերպել էին Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը և Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը: Այն նպատակ ուներ քննադատական վերլուծության ենթարկելու մեխանիզմները, որոնք սահուն անցում են ապահովում խորհդային իրողություններից հետխորհրդային իրականությանը։ Գիտաժողովը տրամաբանորեն շարունակեց նախորդ տարվա հոկտեմբերի 25-24-ին Երևանում անցկացված Խորհրդայինը – հետխորհրդայինը – հետ-հետխորհրդայինը. Կայսերական ժառանգությունը, ազգային շինարարությունը և ԵՄ Արևելյան գործընկերությունը գիտաժողովի աշխատանքը:
Համաժողովին մասնակցեցին փորձագետներ Բելառուսից, Գերմանիայից, Հայաստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից։
Մասնակիցների ուշադրության կենտրոնում էին հետևյալ հիմնական թեմաները՝ Խորհրդային ժառանգությունը և հետխորհրդային քաղաքացիական հասարակությունը, Քաղաքացիական հասարակությունը և քաղաքական իստեբլիշմենտը և Հետհեղափոխական կերպափոխումները Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակություններում:
Երկու գիտաժողովների նյութերի ընտրանին ներառվել է Հետխորհրդայինը. դիսկուրսներ և պրակտիկաներ ժողովածուի մեջ (ռուսերեն), որ հրատարակել են ԿԱՀ-ը և ՀՀՀԿ-ը:
Նյութերի ընտրանին՝ այստեղ։