Գլխավոր > Նախագծեր > Կենտրոնի Տարեգրքի երրորդ պրակը

Կենտրոնի Տարեգրքի երրորդ պրակը

Ինքնություն 3

Նախագծի մասին

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը հրատարակության է պատրաստում իր Տարեգրքի 3-րդ պրակը, որում նախատեսվում է ամփոփել սույն թվականի հունիսին կայանալիք Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ  միջազգային գիտաժողովի արդյունքները:

Տարեգրքում տեղ կգտնեն ինչպես զեկուցումների հիման վրա հեղինակների պատրաստած գիտական հոդվածները, այնպես էլ մոդերատորների ամփոփումները և ապագա աշխատանքի ուղղությունը նախանշող առաջարկությունները:

Տարեգիրքը երկլեզու է. նյութերը ներկայացվելու են բնագրով և դրան համարժեք հայերեն կամ անգլերեն թարգմանությամբ:

Տարեգիրքն ուղղված է հումանիտար ոլորտի մասնագետներին, ուսանողներին և արդի Հայաստանի հասարակության սոցիալական, տնտեսական և մշակութային կառույցների յուրահատկությամբ հետաքրքրված հանրությանը:

Տարեգրքի այս պրակը լույս է տեսնում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Մուտք


Գրանցում