
Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Աշոտ Ոսկանյան
Աշոտ Ոսկանյանը «Հայաստան 2018, իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Համրության հաղթահարումից դեպի նոր հասարակական դաշինք» զեկուցմամբ: Երկու տարի անց հեղինակը քայքայված հասարակական դաշինքի վերստեղծման հարցն առերեսում է հետհեղափոխական շրջանի իրողությունների հետ: Ըստ նրա, արդարության սկզբունքի վրա հիմնված և հասարակության տարբեր խավերի շահերը հաշվի առնող դաշինքի ձևավորման ուղղությամբ քայլեր չեն արվել։ Փոխարենը կազմավորվում է համասեռ և չտարբերակված ազգային միասնության մի նոր մոդել, որը փաստորեն ավելորդ է դարձնում քաղաքացիական հասարակության գոյությունը Հայաստանում:
0 մեկնաբանություն