Գլխավոր > Նյութեր > տեսադարան > Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Մանվել Սարգսյան

Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Մանվել Սարգսյան

Մանվել Սարգսյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Հայաստանի հասարակական-քաղաքական իրավիճակի դինամիկան» զեկուցմամբ, որում քննարկել է Հայաստանում ձևավորված քրեա-օլիգարխիկ համակարգի դեմոնտաժի ուղիները` մասնավորապես առաջարկելով երեք հիմնարար օրենքների ընդունում, որոնք կնպաստեին քաղաքականության և բիզնեսի տարանջատմանը և հիմքեր կստեղծեին իրավական պետության կայացման համար: Երկու տարի անց, հեղինակը ստիպված է արձանագրել, որ իր առաջարկած օրենսդրական փոփոխությունները (օրենք սեփականության մասին, օրենք կուսակցությունների մասին, ընտրական օրենսգիրք) չեն իրականացվել, որի արդյունքում ունենք անպաշտպան մասնավոր սեփականություն, իրական քաղաքական կուսակցությունների վակուում, ռեալ քաղաքական երկընտրանքից զուրկ ազատ ընտրություններ և նոր պայմաններում հին օրենքներով գործող ազատ մամուլ:

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում