Գլխավոր > Նյութեր > տեսադարան > Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Համազասպ Դանիելյան

Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Համազասպ Դանիելյան

Շարունակում ենք հրապարակել Կենտրոնի երրորդ Տարեգրքի շնորհանդեսին փոխարինած տեսանյութերը: Համազասպ Դանիելյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Կուսակցական համակարգի կայացումը Հայաստանում. Կրկին փորձե՞նք» զեկուցմամբ: Երկու տարվա հեռավորությունից, արդեն ոչ միայն հետազոտողի, այլ նաև իշխող կուսակցության անդամի տեսակետից անդրադառնալով իր զեկուցմանը, հեղինակը վերլուծում է կուսակցական համակարգի կայացվածության ուղղությամբ կատարած քայլերը՝ հատկապես կարևորելով ոչ միայն բովանդակային լուծումերը, այլ նաև այդ լուծումներին հանգելու ձևի թափանցիկությունն ու ներառականությունը: Դանիելյանը մատնանշում է մի շարք խնդրահարույց կետեր՝ կապված կուսակցությունների գործելակերպի թափանցիկության, հաշվետվողականության և ներքին ժողովրդավարության հետ։ Այստեղ հեղինակն օրենսդրական լուծումների անհրաժեշտություն է տեսնում:

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում