
Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Յուլիանա Մելքումյան
Յուլիանա Մելքումյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Ժամանակակից հայաստանյան հասարակության միջին խավի դինամիկա՝ արժեքներ և նորմատիվ պրակտիկաներ» զեկուցմամբ: Երկու տարի անց, հեղինակն արձանագրում է, որ թեև Հայաստանում միջին խավը համապաասխանում է հիմնական ընդունված բնութագրիչներին և իրականացնում է իրեն վերագրված գործառույթները (ունի որոշակի եկամուտ և սեփականություն, կրթություն և մասնագիտություն), սակայն օտարված է հասարակությունից և պետությունից, չի նույնացնում իր ապագայի հեռանկարները երկրի ապագայի հետ: Միջին խավի տնտեսական կապիտալի ձևավորումը չի հանգեցրել մշակութային կապիտալի ձևավորմանը, որն էլ իր հերթին հանգեցրել է հասարակության մեջ՝ հատկապես սոցիալական պրակտիկաների մակարդակում, արմատավորված անոմիայի: Անոմիայի արդյունքում ձևավորված և ամրագրված նորմատիվ պրակտիկաները չեն նպաստում սկզբնապես հայտարարված նպատակների իրացմանը և հանգեցնում են միջին խավի քայքայմանը:
0 մեկնաբանություն