
Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Սուրեն Ոսկանյան
Սուրեն Ոսկանյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Տեղեկատվական տեխնոլոգիաները որպես գիտություն, տեխնոլոգիա և բիզնես։ Կառավարության և միավորումների դերը ՀՀ ՏՏ ոլորտի զարգացման գործում» զեկուցմամբ: Երկու տարի անց, հեղինակն արձանագրում է, որ պետական և հանրային կառավարման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հարցում զգալի առաջընթաց կա, մասնավորապես էլեկտրոնային կառավարման ստեղծման տեսակետից։ Այս բնագավառի մարտահրավերներն են արդեն եղած գործիքակազմերի փոխադարձ կապերի ստեղծումը և ունեցած ամբողջ ֆունկցիոնալի, կապիտալի ավելի սինգուլյար դարձնելը։ Իսկ մասնավոր սեկտորում, հեղինակի կարծիքով, ակտուալ է ոչ միայն դրսից եկող, նաև տեղական բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը։
0 մեկնաբանություն