Գլխավոր > Նյութեր > տեսադարան > Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Սուրեն Զոլյան

Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Սուրեն Զոլյան

Սուրեն Զոլյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Հետխորհրդային հասարակությունների նկարագրման կաղապարները և Հայաստանի զարգացման հնարավոր ուղեգիծը» զեկուցմամբ: Երկու տարի անց, շարունակելով իր մտորումները Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին, Զոլյանն արձանագրում է, որ այդ ընթացքում արմատական քաղաքական փոփոխություններ տեղի չեն ունեցել և կան բոլոր հիմքերը համարելու, որ երկիրը շարունակում է գտնվել միևնույն «չկոնսոլիդացված ավտորիտարիզմի» փուլում։ Վերջինս զարգացման ավելի քիչ հնարավորություն է տալիս, քան կտար ավտորիտարիզմի կոնսոլիդացված տարբերակը։ Բայց սա պայմանավորված է նաև հայ ժողովրդի հոգեկերտվածքով, որը գերադասում է ռացիոնալ և կոշտ ղեկավարի փոխարեն բարի և երազող թագավոր ունենալ։

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում