Գլխավոր > Նյութեր > տեսադարան > Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Արթուր Մկրտիչյան

Հումանիտար հետազոտությունների կենտրոնի երրորդ Տարեգիրքը │ 2 տարի անց │ Արթուր Մկրտիչյան

Արթուր Մկրտիչյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն հասարակության» հայեցակարգը որպես հետխորհրդային հայ հասարակական կյանքի սոցիոլոգիական ախտորոշման մոդել» զեկուցմամբ: Հեղինակի համոզմամբ ոչ պատերազմ, ոչ խաղաղության պայմաններում հասարակություններում զարգացումը ժողովրդավարացման ուղղությամբ իրականացվում է ոչ մասնակցային, այլ մոբիլիզացիոն ճանապարհով: Այս դեպքում, ի տարբերություն արևմտյան մասնակցային ժողովրդավարության, կարող ենք գործ ունենալ մոբիլիզացիոն դեմոկրատիայի մոդելի հետ: Մկրտիչյանը կարծում է, որ երկու հետհեղափոխական տարիների գործընթացները մեծ հաշվով չեն փոխել հասարակական կազմակերպման ձևերը:

0 մեկնաբանություն

Մուտք


Գրանցում