Պատմություն

Նպատակը և գործունեությունը

Կառույցները

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը հիմնվել է 1993 թվականի սեպտեմբերին։ Կենտրոնի նպատակն է եղել ազգային կյանքի և զարգացման հիմնահարցերը քննել ժամանակակից հասարակագիտական մտքի նվաճումների լույսի ներքո։ Նրա գործունեության առանցքը կազմել են տեսական և փիլիսոփայական հարցադրումներով առաջնորդվող ճյուղային և միջճյուղային հետազոտությունները, որոնք վերաբերվում են հումանիտար մտքի ողջ սպեկտրին։

Կենտրոնի շուրջը միավորված գիտնակաները ձգտել են, հաղթահարելով տեղական նյութի և ավանդական հարցադրումների սահմանափակ շրջանակները, բայց և խույս տալով ստանդարտացված «մոդեռնացնող» լուծումների իմիտացիոն վերարտադրությունից, հաղորդակից դառնալ արդիականության նյարդը շոշափող հիմնահարցերին։

Կենտրոնի առաջին նախագահության անդամներն էին՝ փիլիսոփայության թեկնածու Աշոտ Ոսկանյանը (նախագահ), փիլիսոփայության դոկտոր Լևոն Հարություն Աբրահամյանը (տեղակալ), փիլիսոփայության դոկտոր, ակադեմիկոս Սեն Արևշատյանը, պատմագիտության դոկտոր, ակադեմիկոս Գագիկ Սարգսյանը, պատմագիտության դոկտոր Վլադիմիր Բարխուդարյանը, բանասիրության դոկտոր Արամ Գրիգորյանը և Հայաստանի վաստակավոր նկարիչ Գրիգոր Խանջյանը։ Կենտրոնի առաջին գիտնական քարտուղարն էր բանասիրության թեկնածու Արծվի Բախչինյանը։

Գործունեության առաջին տարիներին Կենտրոնի ուսումնասիրությունները կենտրոնացած են եղել «Հայոց ինքնությունը և ազգային ինքնակազմակերպման ձևերն ու եղանակները» համալիր թեմայի վրա։

Կենտրոնի առաջին գիտաժողովները կայացել են 1994-ի ապրիլին (Ազատ հումանիտար համալսարանի հետ համատեղ) և հոկտեմբերին՝ «Հայեր՝ ինքնություն և ինքնագիտակցություն» խորագրով։

  • 1995 թվի ապրիլին տեղի է ունեցել Կենտրոնի առաջին միջազգային գիտաժողովը՝ «Ազգային ինքնության հիմնահարցը և արդիականությունը»։
  • Նույն թվականին՝ գիտաժողովների նյութերի հիման վրա հրատարակվել է Կենտրոնի Տարեգրքի առաջին համարը՝ Ինքնություն։
  • 2002 թվականին Կենտրոնի անդամների ծանրակշիռ մասնակցությամբ լույս է տեսել Ինքնության հարցեր տարեգիրքը, որի վերնագրում սակայն արտագիտական պատճառներով Կենտրոնի անունը չի հիշատակվել։
  • 2003 թվականի աշնանը Կենտրոնը՝ ՀՀ ԱԳՆ և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է միջազգային գիտաժողով «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին»։
  • 2005-ին գիտաժողովի արդյունքների հիման վրա հրատարակվել է Կենտրոնի Տարեգրքի հերթական պրակը՝ Հայաստանը Եվրոպայի ճանապարհին։
  • 2017 թվականին ՀՀ օրենսդրության պահանջներին համաձայն Կենտրոնը վերագրանցվել է։

 

Մուտք


Գրանցում