Ռուսական ինտելեկտուալ հասարակության մեջ հայրենիքի փրկության համար բաղադրատոմսերի պահանջարկը կրկին դարձել է սուր, ինչը վկայում է շարունակվող քննարկումների մասին:
հոդվածներԴասերը խմբեր են, որ պետությունը ստեղծում է իր խնդիրների լուծման համար։ Դասեր կան ցանկացած սոցիալական համակարգում։ Դա նախադասակարգային բան է։ Դասակարգերն առաջանում են շուկայում բնական ճանապարհով, իսկ դասերը ստեղծում է պետութունը։
հոդվածներՀրապարակում ենք Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն տարածաշրջանային ծրագրի տնօրեն դոկտոր Թոմաս Շրապելի քաղաքացիական հասարակության գերմանական փորձին նվիրված զեկուցումը, որը ներկայացվել է 2019 թ. մարտի 15-ն ՀՀՀԿ կայքի շնորհանդեսին:
հոդվածներՆերկայացնում ենք Կենտրոնի հետազոտող Նարե Հովհաննիսյանի՝ անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքի հայտնի «Փորձագրություն մարդկային հասողության մասին» (1689) աշխատությունը հայ ընթերցողին ընծայող էսսեն:
հոդվածներԱնաստված կինոթատրոնը Գևորգ Տեր-Գաբրիելյանի 2012-2017 թվականներին գրված արձակ գործերի ժողովածուն է, որ հրատարակվեց 2018 թվականին: Ներկայացնում ենք ժողովածուին նվիրված Արա Նեդոլյանի գրախոսությունը:
հոդվածներՆերկայացնում ենք Գևորգ Տեր-Գաբրիելյանի պատասխանը Արա Նեդոլյանի` հեղինակի Անաստված կինոթատրոն գրքի մասին գրված գրախոսությանը:
հոդվածներՆերկայացնում ենք Կենտրոնի գիտական ծրագրերի համակարգող Սիրանուշ Դվոյանի դիտարկումները փետրվարի 24-ին ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներին:
հոդվածներՇարունակում ենք հրապարակել Կենտրոնի երրորդ Տարեգրքի շնորհանդեսին փոխարինած տեսանյութերը: Համազասպ Դանիելյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Կուսակցական համակարգի կայացումը Հայաստանում. Կրկին փորձե՞նք» զեկուցմամբ: Երկու տարվա հեռավորությունից, արդեն ոչ միայն հետազոտողի, այլ նաև իշխող կուսակցության անդամի տեսակետից անդրադառնալով իր զեկուցմանը, հեղինակը վերլուծում է կուսակցական համակարգի կայացվածության ուղղությամբ կատարած քայլերը՝ հատկապես կարևորելով ոչ միայն բովանդակային լուծումերը, այլ նաև այդ լուծումներին հանգելու ձևի թափանցիկությունն ու ներառականությունը: Դանիելյանը մատնանշում է մի շարք խնդրահարույց կետեր՝ կապված կուսակցությունների գործելակերպի թափանցիկության, հաշվետվողականության և ներքին ժողովրդավարության հետ։ Այստեղ հեղինակն օրենսդրական լուծումների անհրաժեշտություն է տեսնում:
տեսադարանԱղասի Թադևոսյանը «Հայաստան 2018. իրողություններ և հեռանկարներ» գիտաժողովում հանդես է եկել «Աղքատության հաղթահարման հիմնախնդիրները Հայաստանում» զեկուցմամբ: Երկու տարի անց, հեղինակն արձանագրում է, որ հետհեղափոխական շրջանում դեռևս չի երևում կառավարության նպատակադրված քաղաքականություն՝ ուղղված ինչպես քաղաքական պրակտիկաներ ձևավորող աղքատության և անհավասարության խոսույթների, այնպես էլ բուն քաղաքական պրակտիկաների փոփոխությանը։ Ավելին, նոր կառավարության գործունեության ընթացքում մի քանի անգամ նկատվել է աղքատներին իրենց վիճակի մեղավորներ համարելու միտում։ Վերջինիս դրսևորումներից է COVID-19 համավարակի 17 միջոցառումներով իրականացվող սոցիալական օժանդակությունը, որը ցուցաբերվում է ոչ թե մարդու կարիքների բավարարաման և սոցիալական ռիսկերի նվազեցման, այլ պարտաճանաչ հարկատու լինելու հատկանիշի հիման վրա։ Հեղինակին մտահոգում է նաև տնտեսական և սոցիալական բլոկի նախարարությունների քաղաքականությունների և արժեքային մոտեցումների խորքային տարբերությունը։
տեսադարանՆերկայացնում ենք Հրաչ Բայադյանի «ԵՐԵՎԱԿԱՅԵԼՈՎ ԱՆՑՅԱԼԸ. ԽՈՐՀՐԴԱՀԱՅ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ» գրքի շնորհանդես-քննարկումը, որը Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուեր Հիմնադրամի հետ գործընկերությամբ։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել խորհրդահայ արդիականության փորձառության տարբեր կողմերին և հետխորհրդային հասարակության վրա դրանց թողած ազդեցությանը։ Բանախոսներ՝ Թոմաս Շրապել (ԿԱՀ տարածաշրջանային ծրագրի տնօրեն), 1:40 րոպեից; Հրաչ Բայադյան («Երևակայելով անցյալը» գրքի հեղինակ), 11:08 րոպեից; Աշոտ Ոսկանյան (ՀՀՀԿ նախագահ) 34:00 րոպեից; Սմբատ Հովհաննիսյան (ԵՊՀ դոցենտ) 1:04:25 րոպեից; Դավիթ Ստեփանյան (կինովավերագրող) 1:18:00 րոպեից։ Ամփոփիչ բանավեճ, վարող Ա․ Ոսկանյան, 1:46:12 րոպեից։
տեսադարան