Գլխավոր > Նախագծեր > Աջակցելով Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը՝ ինստիտուցիոնալ փորձագիտության միջոցով

Աջակցելով Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը՝ ինստիտուցիոնալ փորձագիտության միջոցով

Նախագծի մասին

Քաղաքացիական շարժումները անկախ Հայաստանում

Այս համալիր ծրագիրը ներկայացնում է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունը։ Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։

Առաջինը, որ սկիզբ է առել 2019 թվականի մայիսից՝ Ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամի (European Endowment for Democracy) հետ համագործակցությամբ, ուղղված է եղել ՀՀՀԿ-ի` որպես մշտական գործող վերլուծական կենտրոնի ինստիտուցիոնալ ամրապնդմանը՝  նպատակ ունենալով բարձրացնել քաղաքացիական հասարակության տեսական և գործնական իրազեկվածությունը և խրախուսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության, երիտասարդության, ակադեմիայի և Հայաստանում որոշում կայացնողների միջև:

Այդ ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բարձրագույն կրթության խնդիրներին, որոնց վերհանմանը, ուսումնասիրությանը և դրանց վերաբերյալ առաջարկությունների պատրաստմանը նվիրված է եղել երկու առանձին ծրագիր՝ Բարձրագույն կրթությունը Հայաստանում  և Վերամտածելով համալսարանական ավանդույթը Հայաստանում։

Դրա հետ մեկտեղ կազմակերպվել են քննարկումներ, վեբինարներ, տեսաներկայացումներ, հետազոտություններ, ձևավորվել է Կենտրոնի հետ համագործակցող ուժերի շրջանակը։ 

Երկրորդ փուլը, որն սկսվել է 2020 թվականի հոկտեմբերից, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (National Endowment for Democracy) հետ համագործակցությամբ,  ունի երկու հիմնական ուղղություն:

Առաջինի նպատակն է հաղորդակցվել Հայաստանի հետհեղափոխական քաղաքացիական հասարակության տարբեր հատվածների հետ՝  2008-2018 թթ. քաղաքացիական շարժումների փորձը քաղաքացիական հասարակության ներկայիս դերակատարներին փոխանցելու նպատակով։

Երկրորդը՝ ուղղված է հայաստանյան հասարակության հիմնական սոցիալական խմբերի վերհանմանը և նրանց միջև երկխոսության հնարավորությունների հետազոտությանը: Այդ ուղղությունը խնդիր ունի նպաստելու հասարակության մեջ հորիզոնական կապերի ամրապնդմանը, կանխելով գերակշռող ուղղահայաց հասարակական դաշինքի ձևավորումը, որն իր մեջ կառավարման ավտորիտար տարրերի վերակենդանացման վտանգ է պարունակում:

Ծրագիրն իրականացվում է քննարկումների, դասընթացների և սեմինարների միջոցով` դեմառդեմ և հեռավար հաղորդակցությամբ՝ մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում: Ծրագրի շահառուներն են քաղաքացիական խմբերն ու նախաձեռնությունները, գիտական համայնքը, սկսնակ ակտիվ երիտասարդները և նման օրակարգեր ունեցող որոշումներ կայացնողները:

Դասընթացի մասին տեղեկատվության, ինչպես նաև մասնակցության հայտը լրացնելու համար ↴

Քաղաքացիական շարժումները անկախ Հայաստանում

Դասընթաց քաղաքացիական հասարակության ակտիվ անհատների, խմբերի եւ նախաձեռնությունների համար

Մուտք


Գրանցում